Երեկ պարտվածի ցուցակում տեղ գտած մի երևույթ մուննաթ էր եկել լրագրողի վրա` թե բա կասկածում եք, որ հաղթելու ենք, ադրբեջանցիներն են սպանել մեր երեխեքին ոչ թե իշխանությունները, ուզում ենք Հայաստանը լավ ապրի և նման այլ ցնդաբանություներ:
Չէի անդրադառնա, եթե երեկ չտեսնեի դիահերձարանում մեր երեխեքի մասունքների տոպրակները, ճանճերի բզզոցը ու ծնողների դժոխային ապրումները..... Դուք ու ձեր ցուցակի առաջնորդը մեր տղաներին ֆիզիկապես ոչնչացնելու պայմաններ է ստեղծել, իսկ այդուհետ` անարգել ու խոշտանգել տղաների դիակները, բարոյապես ոչնչացրել նրանց ծնողներին ու մեզ:
Այսօր էլ օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդ են սպանում: Մեզնից ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Երկրի դատախազը զբաղված է կոնկրետ մարդկանց գործերի մասով դատավորներին ցուցում տալով ու որոշ մարդկանց անուղղակի ծառայություններ մատուցելով, ոստիկանությունը զբաղված է պարտվածի ու նրա ընտանիքի տեղաշարժը ապահովելով, ԱԱԾ էլ գաղտնալսումներով ու սրան նրան հետևելով: Սա է ներկան: Այսպիսին կլինի ձեր խոստացած ապագան:
Գնալու եք: Դուք արդեն պարտվել եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել