Yerevan.today-ը գրում է.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցի վրա։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Yerevan.Today-ի թղթակիցը։

Սպանվածը միջին տարիքի տղամարդ է, որի ինքնության մասին քիչ հետո, հավանաբար, պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի։

Մեր թղթակիցը հասցրել է տղեկանալ դեպքի վայրից, որ սպանությունը տեղի է ունեցել 20 րոպե առաջ՝ մի քանի կրակոցով։

Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ նախօրեին սպանվել էր Արթուր Ասատրյանի (հայտնի Դոն Պիպո մականվամբ) եղբայրը։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել