Քանի որ ես և իմ գործընկերները վաղվանից մեկնարկում ենք ընտրությունների վերահսկման գործընթաց, ինչ-որ չափով քաղաքական զսպվածություն դրսևորելն անխուսափելի է լինելու: Այդ պատճառով այսօր թերևս առաջին և վերջին անգամ կարճ գրեմ ընտրությունների վերաբերյալ իմ սկզբունքային մոտեցումը. կարծում եմ՝ Հայաստանը կարող է ոտքի կանգնել միայն ուժեղ (երբեմն՝ դաժան), ներողամտություն չունեցող, սկզբունքային, լավ թիմ ունեցող և իր քաղաքական թիմի նկատմամբ ԱԶՆԻՎ և ՕԲՅԵԿՏԻՎ վերաբերմունք ունեցող առաջնորդի գլխավորությամբ, և ես անձամբ ընտրելու եմ վերոգրյալ հատկանիշներով քաղաքական դաշինքին: Բոլոր իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին կոչ եմ անում պարտադիր մասնակցել ընտրություններին և քվեարկել այս պատուհասին իրական ընդդիմադիր 2 դաշինքներից մեկին:
Հ.Գ. Անկախ վերոգրյալից՝ ես մնում եմ իմ այն կարծիքին, որ ընտրությունները չեն հանգուցալուծելու ստեղծված իրավիճակը և ընդամենը նախավերջին փուլն են լինելու մեծ բախումից առաջ: Առանց մեծ բախման երկիրն ու երկրի երիտասարդներին լափած վիժվածքը չի հեռանալու:
Հաջողություն բոլորիս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել