Ժամանակին երկրի ղեկավարներից մեկն ասում էր, որ երկրի շուրջ 40% աղքատությունն է իշխանության վերարտադրության հիմքը: Այս զանգվածն էլ հիմա ներկա իշխանությանն է պահում: Սա «թարս աճած խիար»-ի վառ օրինակ է: Ուղղակի այդ «խիարը» թարս աճեց բոլորիս համար, ոչ միայն աճացնողի:
Ուղեղիս մեջ ուղղակի մի բան չի տեղավորվում, ում են պետք իրենց գրագետ համարող զանգվածները, երբ երկրում պիտի լինի պրոլետարիատի դիկտատուրա, որը երկիրը ձորն է գլորում: Ընդ որում այդ պրոլետարիատի դիկտատուրան ընդամենը մեկ մարդ է առաջնորդում: Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս կարգի անգլուխ և ամուլ հանրույթ ենք: Քուն ու դադար չունեմ այս մտքերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել