Ո՞ւմ են պետք իրենց գրագետ համարող զանգվածները, երբ երկրում պիտի լինի պրոլետարիատի դիկտատուրա, որը երկիրը ձորն է գլորում․ Հ․ Ավետիսյան


02:31 , 1 հունիս, 2021
Ժամանակին երկրի ղեկավարներից մեկն ասում էր, որ երկրի շուրջ 40% աղքատությունն է իշխանության վերարտադրության հիմքը: Այս զանգվածն էլ հիմա ներկա իշխանությանն է պահում: Սա «թարս աճած խիար»-ի վառ օրինակ է: Ուղղակի այդ «խիարը» թարս աճեց բոլորիս համար, ոչ միայն աճացնողի:
Ուղեղիս մեջ ուղղակի մի բան չի տեղավորվում, ում են պետք իրենց գրագետ համարող զանգվածները, երբ երկրում պիտի լինի պրոլետարիատի դիկտատուրա, որը երկիրը ձորն է գլորում: Ընդ որում այդ պրոլետարիատի դիկտատուրան ընդամենը մեկ մարդ է առաջնորդում: Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս կարգի անգլուխ և ամուլ հանրույթ ենք: Քուն ու դադար չունեմ այս մտքերից: