Վարդենիսում տեղի են ունենում դրվագներ, որոնք բաց են մնում հանրության ուշադրությունից։
Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում տալիս է խոստումներ ու երաշխավորում, որ ՀՀ կառավարությունը մտածում է սահմանապահ համայնքների մասին, իսկ տեղացիները լուռ լսում են՝ առանց արձագանքի։ Գյուղացիներից մեկը համարձակվում է ասել՝ «Աստված տա․․․»։
Այս արտահայտությունը նախ անթաքույց հունից հանում է վարչապետին, ապա միաժամանակ ցույց է տալիս շարքային մարդկանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ։
Ճիշտ է, քիչ հետո իշխանական չինովնիկների դրդմամբ առաջ է գալիս 1-2 մարդ, որոնք կիսաձայն գովում են կառավարությանը, բայց նրանց հանձնարարված է հայհոյել ռուսներին, ինչին Փաշինյանը իբրև թե համաձայն չէ, բայց դա նույն է, թե՝ չեմ ուզում, դիր գրպանս․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել