Երգչուհի Լեդի Գագան նշել է իր Born This Way ալբոմի թողարկման տասնամյակը: Այս առիթով Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետ Լինդսի Հորվաթը աստղին նվիրել է քաղաքի խորհրդանշական բանալիները:

Արարողության համար աստղը ընտրել է էպատաժային տեսք. Նա մեծ անցքերով ցանցավոր զուգագուլպա է կրել, բարձր պլատֆորմի վրա լաքապատ մանուշակագույն կոշիկներ և առջևի հատվածում հանգույցով կապած սև շապիկ: Հագուստը լրացվել է խոշոր զարդերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել