Այսօր անդրադարձել էի Իրանի ԱԳ նախարար Զարիֆի Բաքու կատարած այցին: Որքան հայտնի է դարձել պաշտոնական հայտարարություններից Բաքվում նա հանդիպել է միայն երկրի նախագահին: ալիևի հետ հանդիպման ժամանակ արտասանած ներածական խոսքում Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է տարածքների «ազատաագրման» ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ ալիևի «պատմական» դերակատարությանը: ՈՉ Մի ԽՈՍՔ ԿԱՄ ԱԿՆԱՐԿ միջազգային սահմանների պահպանման ու դրանց հարգելու անհրաժեշտության մասին:
Իրանի ԱԳ նախարարն այսօր Երևանում հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի պաշտոնակատարներին ու Հանրապետության Նախագահին:
Հայաստանում երեք հանդիպումների ժամանակ Իրանի ԱԳ նախարարի ներածական խոսքում հիմնականում շեշտը դրված է եղել միջազգային սահմանները հարգելու և դրանց անփոփոխելիության անհրաժեշտության վրա:
Թե ինչո՞ւ միջազգային սահմանները հարգելու հարցն Իրանի ԱԳ նախարարը բարձրացնում է ոչ թե ադրբեջանում, այլ ՄԻԱՅՆ Հայաստանում արդեն կարող եք ինքներդ գուշակել:
ՀՀ ԱԳ նախարարության, կառավարության և նախագահի կայքերում տեղադրված են հանդիպման տեսագրությունները:
Առաջարկում եմ հատկապես ուշադրությամբ դիտել վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման տեսագրությունը, որտեղ ակնհայտ է Իրանի ԱԳ նախարարի չափազանց լուրջ հայացքը, որից հակառակ նախագահի հետ հանդիպմանը, բացակայում է Իրանի ԱԳ նախարարի մշտական հայտնի «ժպիտը»:
Հիշեք դիվանագիտական ժեստներն ու միմիկան շատ բան են հուշում: Դրան, մի կասկածեք որ տիրապետում է Զարիֆը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել