Տավուշի մարզի նախկին մարզպետը, նույն ինքը՝ Տավուշի մարզից ընտրված վիժվածքի ուսապարկերից Ղալումյան Վահեն, նույն ինքը՝ կապիտուլյանտի քավորը, որի եղբայրն այսօր Տավուշի մարզպետն է, հայտարարել է, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական գյուղեր՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար…
Տավուշի մարզի հանրային իշխանության աշխարհիկ հատվածի կապիտուլյանտ սրիկաների հետ ամեն ինչ պարզ է: Թուրքի կոշիկ լիզողներից ավել բան սպասել չի կարելի: Իսկ հոգևոր իշխանությունը՞: Խոսք կա՞, դիրքորոշում կա՞: Չէ որ օրեր առաջ Տավուշի թեմի առաջնորդը անհասցե հայտարարություն էր արել՝ «փորձեք ձեր բախտը և Տավուշը դառնալու է ձեր գերեզմանափորը»:
Ու՞մ նկատի ուներ սրբազանը, այդպես էլ պարզ չդարձավ: Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ վիժվածքի ուսապարկը պատասխանում է Բագրատ սրբազանին: Եթե այդպես է, սրբազանը պետք է դիրքորոշումը հստակեցնի. ի՞նչ կարծիք ունի վիժվածքի ու նրա ուսապարկի դիրքորոշման մասին: Եթե համաձայն չէ կապիտուլյանտի ու նրա լակոտների հետ, ապա ի՞նչ է առաջարկում Տավուշի թեմի առաջնորդը՝ կոնկրետ անուններով և գործողության կոչով: Ի վերջո մենք՝ խոնարհ հայ քրիստոնյաներս, իրավունք ունենք լսելու Տավուշի հոգևոր առաջնորդի կարծիքը, խոսքը և կոչը: Լսենք, որ մեր անելիքն ավելի լավ իմանանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել