Երբ պատերազմը կիսատ ես թողնում, այն շարունակելու է թշնամիդ, երբ իրեն հարմար լինի։ 1994թ․ մայիսի 12-ին կնքելով ոչինչ չպարտավորեցնող հրադադար, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատերազմի շարունակությունը թողեց սերունդներին, լավ իմանալով, որ Ադրբեջանը շուտով նավթի եւ գազի հարուստ պաշարները շահագործելով՝ մեծ փողեր է ունենալու եւ ռեւանշի ձգտելու։ Լեւոն Տեր-Պետրոսյանն հոդված է գրել, որտեղ նշել է , որ Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության միակ մեղավորը չէ։ Լեւոն-Տեր Պետրոսյանը ավելի անկեղծ կլիներ, եթե ներողություն խնդրեր 1995 եւ 1996թվականների խորհրդարանական եւ նախագահական կեղծված ընտրությունների, իր իշխանության տարիներին քաղաքական բազում սպանությունների, սեփականաշնորհման անվան տակ երկրի թալանի, Հայաստանի սոցիալական բեւեռացման համար։ Պատերազմը կիսատ թողած՝ նրա իշխանությունը զբաղվեց Ադրբեջանի 7 շրջանների ռազմավարի թալանով, երկրապահի անվան տակ ձեւավորեցին երկրում ընդդիմադիրներին ճնշող զինված բանդաներ։Լեւոն-Տեր Պետրոսյանը իրեն սիրելով քաղաքականության մեջ՝ այդպես էլ իր համար քաղաքական իրավահաջորդ չունեցավ՝ Արցախից խնդրել-բերելով Ռոբերտ Քոչարյանին։ Ճիշտ է գրել ԼՏՊ-ն, ճշմարտությունը պետք է ամբողջությամբ ասել, բայց դա պետք է սկսեր իրենից, այլապես մտածում եմ, որ նա հերթական անգամ քաղաքագիտական վերլուծության անվան տակ բարոյական օգնություն է ցուցաբերում իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել