Analitik.am-ը գրում է.

Միջազգային հանրությունն ավելի ու ավելի ակտիվ խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունն արձանագրում է. Որ հարցը կարգավորված չէ ու պետք է կարգավորվի: Ես ուզում եմ ընդգծել մեր կառավարության կամքը, գնալ ու կագավորել հարցը: Այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման, ՀՀ ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ, չափազանց դժվար գործ է: Այստեղ պետք է քաղաքական կամք, պետք է հարվածներ վերցնելու ընդունակություն, պետք է հանրության հետ բաց ու ազնիվ երկխոսություն: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես ուզում եմ, որ մենք նաև իլյուզիաների չտրվենք: Այո, այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն հատել է ՀՀ սահմանն ու իմ ասած երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն րոպե առաջ լքի ՀՀ տարածքը:

Իդեալում մեր պատկերացումն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով թե ՀՀ, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, հետագայում ամբողջ սահմանին սահմանի պահպանություն իրականցնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար կոչված են: Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, քանի որ այն ունի բազմաթիվ բարդություններ»:

Փաշինյանի խոսքերով, սա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել