Խաբարովսկի մարզում վիրավոր արջը մի տղամարդու է սպանել, հաղորդում է բնական ռեսուրսների նախարարությունը:  Գազանը հարձակվել է տեղի բնակչի վրա Վյազմեսկի շրջանի Կուկելեվո գյուղից 5 կմ հարավ: Արջը մահացու վիրավորել է տղամարդուն ու անհետացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Արջին գտնել չի հաջողվել,թեև նրան փնտրում են  թե՛ որսորդները, թե՛ «Կենդանիների պաշպանության ծառայության» հսկիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել