1. Թուրքն անարգել և անպատիժ հատում է սահմանն ու մնում տեղում։ /Սա կոչվում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կորուստ/։ Երկիրն անտեր է․․․
2. Ներխուժումից երեք օր անց բանակցում է Ռ․ Մուրադովը։ Ո՞ւմ անունից է նա բանակցում ՀՀ տարածքում։ Նա է բանակցում, որովհետև Հայաստանն անտեր է, և վաղուց․․․
3. Ամենակարևորը՝ ի՞նչի շուրջ է բանակցում․․․
4. Սահմանի ամրացմանը կամ համարժեք գործողություններին փոխարինում է փոխվաչապետի էքսկուրսիան՝ բնության գրկից նկարների տարածումով։
5. Տարածքի բնակիչները, հովիվները, լրագրողները, այլք փաստվում են, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները տեղակայվել են Սև լճի տարածքում։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
6. Դարձյալ գործի է դրվում ներքին զավթիչների հին և միակ նողկալի զինանոցը՝ հարձակում հրահանգով ուսապարկերը տարածում են նույն տեքստի տարբեր վարիացիաները․ թեման մեկն է՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից։
7. Ճանաչելով այս կապիտուլյանտ իշխանության վարքագիծն ու դավաճանական հետագիծը՝ «գիշերային հայտարարություններ», «բանավոր համաձայնություններ», «ձեռք բերված պայմանավորվածություններ», չեմ կարող բարձրաձայն չմտածել․ ԱՅՍ ԱՂՄՈՒԿԻ և ԱՆԿՈՒՄԻ ՄԵՋ՝ ՈՐՊԵՍ POST FACTUM ՋՐԻ ԵՐԵՍ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՆՁՆՎՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։
8. Շարունակում է անմնացորդ աշխատել Արման Թաթոյանը։
9. ՀՀ նախագահը չկա․․․
Ափոսոս էր ԵՐԿԻՐԸ, ՍԹԱՓՎԵՔ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել