Սա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երեսփոխան Արման Եղոյանն է։ Նա Սյունիքն անվանում է "էդ անտերը"։
Այս երեսփոխանի կարծիքով ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ տարածք այնքան անկարևոր ու աննշան հարց է, այնքան արժանի չէ ուշադրության, որ նույնիսկ ալիյևն է այնտեղ, Բաքվում նստած զարմանում, թե տեսնես էս հայերն ինչի՞ են այսպես իրար խառնվել։
Լսի՜ր, երիտասարդ, եթե քեզ համար այդքան անարժեք է Հայրենի հողը, ապա այդ հողի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար արյուն են թափել ու զոհվել հազարավոր հայորդիներ։ Կարող ես քո անձնական բնակարանը տալ ադրբեջանցիներին, ադրբեջանական զինուժին, թող գան կնոջդ ու երեխաներիդ, հորդ ու մորդ, քրոջդ ու եղբորդ կողքին տեղավորվեն։
Արարատ Միրզոյան, էլի քո "թևավոր" խոսքով եմ դիմում ձեր թիմին` էս չե՞ք արա։
May be an image of one or more people and text
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել