Դե եթե չունենայինք կաթվածահար պետություն, ապա համապատասխան պետական ինստիտուտները ցանկացած սահմանախախտի հանդեպ կիրագործեին օրենքով նախատեսված միջոցները և կձերբակալեին բոլոր սահմանախախտներին։ Չգիտեմ` ստույգ քանի հոգի կլինեին ձերբակալվածները, մեկը, տասը, հարյուրները, մի քանի հարյուրը, բայց կձևավորեինք այն պաշարը, որը կարագացներ գերության մեջ գտնվող մեր տղաների տուն վերադարձնելը։ Առնվազն բոլորը բոլորի դիմացով այնքանին, որքան մենք վերցրած կլինեինք։ 


Եթե նմանատիպ իրավիճակը ասենք տեղի ունենար դեկտեմբերին կամ հունվարին, դեռ կընկալեի որևէ այլ բացատրություն, բայց վեց ամիս անց լինել այսքան անպատրա՞ստ... կներեք` հանցագործություն է պետության և ազգի հանդեպ, երկրի հանդեպ։


Պարզապես կարծում եմ, որ կործանված պետություն ենք և ... իրավիճակներին պատրաստ չլինելը խոսում է հենց այն մասին, որ ազգային ներկա օրակարգ հեչ չունենք, թե չէ ինքնիշխանություն, ապագա...


6 ամիս էլ կորցրեցինք, իսկ կար ժողովրդավորության արժեքային պահանջ՝ քաղաքական պատասխանատվություն՝ հրաժարական տալ և հեռանալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել