Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս, այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսակ Մանե Գևորգյանը։

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,- ըստ մամուլի խոսնակի՝ ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել