Tert.am Լife-ը գրում է.

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը ընկեր ունի։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջի սթորի բաժնում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրյալ ունի։ Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, սակայն նրա դեմքը մասամբ է երևում։

Նշենք, որ դերասան Սոս Ջանիբեկյանի և Մադոննայի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարվա օգոստոսին, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։

Զույգի դուստրը՝ Անաիսը, արդեն 2.5 տարեկան է։ Վերջերս Tert.am Life–ին տված հարցազրույցում Մադոննան ասել էր, որ անկախ բաժանությունից ինքն ու Սոսը փորձում են անել լավագույնը Անաիսի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել