Այսօր ժամը 12-ին ԱԺ-ն վարչապետ «չընտրելու» նպատակով քննելու է գերագույն գլխավոր ստախոսի թեկնածությունը:
ԱԺ-ի կայքում հրապարակվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ստախոսի կենսագրականը: Մի քանի ուշագրավ ու զավեշտական կետեր նույն կենսագրականից:
1- «2016 թվականի «մայիսին» եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար» (հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է ապրիլի 5-ին ավարտված Ապրիլյան քառօրյա պատերազմին):
2- 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ-ն դեմ քվեարկեց գերագույն գլխավոր ստախոսի վարչապետությանը, ինչը տեղ չի գտել նրա «փառապանծ» կենսագրականում:
3- «2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններում նրա գլխավորած դաշինքը ստացել է «ընտրողների» շուրջ 70 տոկոսի վստահության քվեն»: Բացարձակ սուտ և կեղծիք: 2018 թվականի ընտրություններին նրան իր վստահությունն է հայտնել ոչ թե «ընտրողների», այլ «քվեարկությանը մասնակցած քաղաքացիների» շուրջ 70 տոկոսը: Դրանք միանշանակ տարբեր բաներ են: Ընտրություններին մասնակցել է «ընտրողների» 48 տոկոսը, իսկ դավաճանին իր վստահությունը հայտնել է ընտրողների ոչ թե 70, այլ լավագույն դեպքում 34 տոկոսը:
4- Կենսագրականից բացակայում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո արդեն «գերագույն գլխավոր հրամանատարի» պաշտոնում նրա «հերոսությունների» փառավոր դրվագները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել