Անցյալն ու ներկան վերացնող դավաճանը, հայրենիքի մի զգալի մասը 5000 զոհերի արյամբ թշնամուն հանձնած կապիտուլիանտը, հայկականությունը` հետադիմություն, իսկ Հայ Առաքելական եկեղեցին` շարքային աղանդ համարող արժեքազուրկ, անդեմ ոչնչությունը, երկիրը բարոյահոգեբանական և տնտեսական անդունդ գլորած մոլագարը, երկրի սահմանները պաշտպանել չկարողացող, գերիների վերադարձը և անհետ կորածների գերխնդիրները լուծել չկարողացող կզածը` իր խեղկատակների հետ միասին «հպարտ» քաղաքացիներին ապագա է խոստանում։ Այո, ապագա է խոստանում միայն «հպարտ» քաղաքացիներին, քանզի «հպարտներից» բացի` արժանապատիվ քաղաքացիներիները լավ են հասկանում, թե երկիրը ինչ օրի հասցրեց դավաճան մոլագարը` տուրք տալով ժեխապետին բնորոշ պոպուլիզմին։ Այժմ հերթը արժանապատիվներինն է, մնալ տանը կամ չգնալ ընտրությունների` մտածելով, թե դրանով իսկ անվստահություն են հայտնում դավաճան Նիկոլին, թե՞ դուրս գալ փողոց և գնալ ընտրությունների` գործով ապացուցելու, որ ՀԱՅԸ Հայաստանում պետք է ապրի, որ ՀԱՅԻ հայրենիքը թշնամուն չպետք է հանձնվի։
Հա, չմոռանամ ասել. «Հպարտները» իրենց կամքից անկախ միասնական գնալու են ու ընտրեն իրենց սիրելի ժեխապետին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել