Կեցցե գործադիրը, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարությունը, սոցիալական ապահովության նախարարությունը՝ իր զբաղվածության պետական գործակալությամբ հանդերձ:
Առաջ փողոցում այսքան մուրացիկ չկար, առաջ փողոցում այսքան մարդ չէր մոտենում. «Կարո՞ղ եք մի 100 դրամով օգնել»...
Եթե դեռ չեք հասկացել, սա աղետ է: Աղետի շարունակություն: Ինչպես ամեն ինչը, այնպես էլ սա են գցել ոտքներին: Դուք ոչ թե վերականգնել եք հավասարությունը, ո՛չ էլ սոցիալական արդարությունը, այլ՝ խորացրել սոցիալական խմբերը բաժանող անդունդը. հարուստն էլ ավելի է հարստանում, աղքատը էլ ավելի աղքատանում՝ օր օրի վրա նոր մարդկանց իր շարքերում դիմավորելով:
Մարդիկ ձեզ հավատացին, դուրս եկան փողոց փակեցին: Իսկ հիմա փողոցում օգնություն են մուրում՝ գերեզման այցերի արանքներում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել