News.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ երկրորդ սկանդալային ձայնագրության առնչությամբ փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստում։

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մակինյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունում մանրամասն բացատրություն է ներկայացրել.

«Փաստեր եմ ներկայացրել, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ է արդարադատության իրականացմանը խոչընդոտում»,- նշեց Մակինյանը։

Նա նշեց, որ իր կողմից ներկայացված փաստերը կցվել են նախապատրաստվող նյութերին։

«ԱԱԾ-ն այնքան անօրեն է գործում. եթե օրենքով գործեին, հիմա արդեն երկրորդ քրեական գործը պետք է հարուցված լիներ, իսկ Աննա Վարդապետյանի, քննիչների եւ Փաշինյանի գործողություններին պետք է գնահատական տված լինեին։ Այս մարդիկ իրենց պահում են լկտի, թքած ունեն օրենքի վրա։ Նրանք անհաղորդ են օրենքին ու օրինականությանը։ Մի խնդիր են լուծում՝ պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իրենց կողմից հանցանքներ կատարելու գնով»,- ընդգծեց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել