38-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան աջ աչքի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել։ Պատճառն առաջացած խալազոնն է՝ կոպի ներսի հատվածում ցավոտ գոյացություն, որն արտաքնապես ուռուցք է հիշեցնում է։ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհու մոտ հիվանդությունը սկսել է զարգանալ մի քանի շաբաթ առաջ, սակայն սկզբում կատարողը դրան մեծ նշանակություն չի տվել։ Արդյունքում, խալազիոնն աճել է եւ վիրաբուժական միջամտություն է պահանջվել։ Տեղի ունեցածի պատճառով Սեդոկովան ստիպված է եղել բաց թողնել մի քանի պատասխանատու միջոցառում։

«Ես վիրահատվել եմ։ Դուք տեսել եք, որ աչքս մեծանում, ապա փոքրանում էր։ Շատ ցավոտ էր։ Գոյացությունը վերածվեց մի փոքր զզվելի գնդիկի։ Իսկ բոլորն ասում էին՝ սպասիր կանցնի։ Երկու շաբաթ, երկու չեղարկված մրցանակաբաշխություններ, չորս հետաձգված մեծ նկարահանումներ, 14 օր տառապանք», - ասել է Սեդոկովան:

«Պատկերացնում եք, թե ինչպես են կոպը ցավազրկում, հետո գոյացությունը հեռացնում, հետո լազերով այրում են, հետո վիրակապ դնում», - հավելել է Սեդոկովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել