Տարօրինակ է, երբ երկրի նախագահը, որ անցած հունիսին Վենետիկի հանձնաժողովի տեսակետներն անտեսելով ստորագրել էր ՍԴ-ի հետ կապված ԱԺ-ի որոշումների փաթեթն այսօր հանկարծ հիշում է նույն հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին:
Զարմանալի է նաև այն որ նախագահի համար ընդունելի չեն միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում ընդունված որոշումը, մինչդեռ ՍԴ-ի մասին օրենքի մասին քվեարկությանն էլ մասնակցել էր միայն խորհրդարանական մեծամասնությունը:
Թե ինչո՞վ է պայմանավորված նախագահի որոշումը կարդացեք նրա դիտարկումներից վերջինը:
«Նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»: Բայց որևէ մեկը կասկածո՞ւմ է, թե առաջիկա ընտրություններն ամեն դեպքում ու անխուսափելիորեն լինելու են այդպիսին:
Թե ո՞ւմ միջև է ընթանալու մրցակցությունը և ո՞վ է ամենաշատը վախենում դրանից դժվար չէ գուշակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել