Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում շատերը կգտնեն իրենց, շատերը չեն գտնի: Շատերը ֆիլմը կհավանեն, շատերը՝ չեն հավանի: Մի բան փաստ է՝ Մհերի ֆիլմը ստացվել է: Ու ոչ թե նրա համար, որ դիպուկ, կերպարային և արդեն պատմական փաստ դարձած իրադարձություններն են ներկայացված, ոչ թե նրա համար, որ ֆիմը պատմում է, թե ինչ կատարվեց մեր երկրի ու մեր եկրում ապրող մարդկանց հետ, այլ նախ և առաջ նրա համար, որ ֆիլմը հույս է տալիս: Մհերի ֆիլմը հույսի մասին է, արդար նպատակների իրականացման հույսի մասին է: «Իշխանություն» ֆիլմը ազգային հույսի մասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել