ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կրկին գործուղվում է Ռուսաստան: զարեհ սինանյանը վերջին անգամ Ռուսաստան էր գործուղվել մարտի սկզբին:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ զարեհ սինանյանը Ռուսաստան է գործուղվում հատկապես Մեծ Եղեռնի տարելիցի սեմին:
Կարելի է արձանագրել, որ Հայաստանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ունենալու փոխարեն ունի Ռուսաստանի և ԱՄՆ հայկական համայնքների գործերի գլխավոր հանձնակատար, որտեղ վերջին երկու տարիների ընթացքում ամենահաճախն է այցելել սինանյանը, առաջինի դեպքում իշխանության, իսկ երկրորդի դեպքում բնականաբար անձնական խնդիրներին վերահասու լինելու նպատակով:
Թե մերձավոր արևելքում, մասնավորապես Լիբանանում ու Սիրիայում հայկական համայնքների դիմաց ծառացած ահռելի խնդիրները թողած զարեհ սինանյանն ինչ հարցեր է լուծում մասնավորապես Ռուսաստանում արդեն դժվար չէ կռահել:
May be an image of 2 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել