Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգվային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ մեր կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:
Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել:
Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
Այսօր ստացանք դատախազի կողմից կայացված որոշում, համաձայն որի քննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Շնորհակալություն դատախազությանը օբյեկտիվ որոշում կայացնելու համար:
Ասածս ինչա, ուզում ես <<պահապան>> եղիր, ուզում ես ուրիշ ինչ որ մի բան, միևնույն է, յուրաքանչյուր հակաօրինական արարք չի մնալու անհետևանք, իսկ մեղավորները պատժվելու են...
Возможно, это изображение (текст)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել