Անժելա Էլիբեգովային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամի դեմ քրգործ է հարուցվել


13:55 , 13 ապրիլ, 2021
Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգվային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ մեր կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:
Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել:
Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
Այսօր ստացանք դատախազի կողմից կայացված որոշում, համաձայն որի քննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Շնորհակալություն դատախազությանը օբյեկտիվ որոշում կայացնելու համար:
Ասածս ինչա, ուզում ես <<պահապան>> եղիր, ուզում ես ուրիշ ինչ որ մի բան, միևնույն է, յուրաքանչյուր հակաօրինական արարք չի մնալու անհետևանք, իսկ մեղավորները պատժվելու են...
Возможно, это изображение (текст)