Առողջապահության ոչ բարով նախարարն ասում է, թե AstraZeneca-յով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր անձինք՝ անվտագության նկատառումներից ելնելով, իսկ մինչև 55 տարեկան անձինք կպատվաստվեն Sputnik V պատվատանյութով: Սա ի՞նչ մոտեցում է՝ այսինքն տրամաբանությունն այն է, որ 55 տարեկանից բարձր մարդկանց առողջությանը, որ բան լինի, դե ոչինչ, կարևորը առանց մտածելու գնված պատվաստանյութն իրացնելու հարցը մի ձև կլուծեն:
Սա մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ առողջության իրավունքի կոպտագույն ոտնահարում է: AstraZeneca-յով ոչ ոքի չպետք է ստիպված պատվաստեն, քանի որ 890 միլիոն ՀՀ դրամ կանխավճար են տվել ու ստիպված պետք է գնեն ու իրացնեն, չի կարելի ապաշնորհ կառավարության սխալների համար մարդկանց կյանքերը վտանգել!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել