Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը հայտնել է, որ իրեն զարմացրել են լրատվամիջոցների հրապարակումներն իր նիհարելու մասին։ Նրա խոսքով՝ դրանցում ճշմարտություն առկա չկա։

Ֆադեեւը նշել է, որ 115 կիլոգրամով նիհարելու առիթը սեփական արտացոլանքն էր հայելու մեջ, ինչպես նաեւ առողջական խնդիրները։ Նա նշել է, որ ամուր կամք ունի, որն օգնել է նաեւ թողնել ծխելը։ «Եթե ես որոշել եմ, որ վերջ, ուրեմն վերջ»,- «НТВ»-ի եթերում «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում ասել է պրոդյուսերը։

Նրա խոսքով՝ նիհարելու հարցում իրեն օգնել են Շարկո ցնցուղն ու մերսումը, վազքն ու քայլքը։ «Ես նախկին պրոֆեսիոնալ մարզիկ եմ։ Ես լողում եմ հինգ կիլոմետր։ Օրվա ընթացքում պարտադիր հարյուր կքանիստ եմ կատարում»,- նշել է նա։

Ֆադեեւն ընդգծել է, որ այդպիսի տպավորիչ արդյունքների է հասել սթրեսի բացակայության շնորհիվ։ Նա ծրագրում է ազատվել եւս 20 կիլոգրամից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել