Այսօր կապիտուլյանտի մասնագիտական տոնն է` «խաբելու» օրը: 2019 թվականին այս օրը մենք նախաձեռնեցինք SutNikol ակցիան և Երևանի ու մարզերի փողոցները ներկեցինք համապատասխան գրառումներով: Այդ ժամանակ մեր համաքաղաքացիները թքած ունեին SutNikol-ի վրա, չէին հասկանում ինչի համար էր ակցիան, անգամ նախատողներ ու անիծողներ կային: Բայց ընդամենը ակցիայից 2 տարի հետո մեզ անիծողների ու նախատողների շատերի ընտանիքներում այդ ստի ու կեղծիքի արգասիքի հետևանքով սուգ է, որոշներն անգամ իրենց երեխաներին հողին հանձնելու հնարավորություն չունեն:
Ստի և կեղծիքի իշխանության վիժվածք առաջնորդը 44 օր խաբելով հանձնեց մեր հայրենիքը և կերավ մի ողջ սենդի գլուխ: Այսօր էլ հենց ապրիլի 1-ին նույն ստով ու կեղծիքով փոխում է ընտրական օրենսգիրքն ու պատրաստվում «ընտրությունների», որը ևս փորձելու է կեղծել:
Շնորհավոր տոնդ դավաճան վիժվածք, վստահ եմ հաջորդ տարի այս օրը գտնվելու ես պետական դավաճանին հարիր կարգավիճակում և վայրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել