Բայց լավ, եկեք մի պահ պատկերացրեք ԱԱԾ համակարգ ընդունված երիտասարդ ծառայողին, որը աչքի առաջ հաստատ ունի տասնամյակներ անց դառնալու ԱԱԾ տնօրեն ու տեսնում է, որ 2.5 տարվա ընթացքում փոխվում են 5 ԱԱԾ տնօրեն, որոնցից 2-ը համակարգի հետ կապ չեն ունեցել և այնպիսի կայծակնային կարիերայի թռիչք են գրանցել, որ այդ արագությամբ նույնիսկ ճագարները չեն բազմանում: Դե հիմա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է ԱԱԾ-ում բարոյահոգեբանական վիճակը:
Սա հատուկ ծրագիր է, որի հիմնական գործը Հայաստանին զրկելն է ամեն տեսակի իմունիտետից: Թուրքական գործակալական ցանցի մետաստազերի դեմ առնելու համար պետք է հեռացնել նիկոլական չարորակ ուռուցքը: Եթե ոչ, ապա merhaba Turkie, merhaba Rejep effendy.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել