Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից։
Լինի դա վարչապետ, նախարար, դատավոր, դատախազ, թե քննիչ, բոլորը պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
Հատկապես դատավորների, դատախազների ու քննիչների պարագայում պատիժը պետք է լինի շատ ավելի ծանր, քանի որ նրանց հանցավոր անգործության հետևանքով են քաղաքական գործիչները դավաճանել Հայրենիքը, սադրել պատերազմ, զոհաբերել 10.000-ից ավել զինվորներին և թշնամուն հանձնել Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները։
Քրեական գործի վարույթով պարզ կդառնա, թե դատախազի ու ՀՔԾ պետի գործողությունների հիմքում հանցավոր անփությունն է, թե՞ պետական դավաճանության օժանդակությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել