Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից


16:51 , 30 մարտ, 2021
Պետության և պետականության դեմ գործած հանցանքների համար ներում չի լինելու` անկախ դրա պատճառներից և կատարող անձանց կարգավիճակից։
Լինի դա վարչապետ, նախարար, դատավոր, դատախազ, թե քննիչ, բոլորը պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
Հատկապես դատավորների, դատախազների ու քննիչների պարագայում պատիժը պետք է լինի շատ ավելի ծանր, քանի որ նրանց հանցավոր անգործության հետևանքով են քաղաքական գործիչները դավաճանել Հայրենիքը, սադրել պատերազմ, զոհաբերել 10.000-ից ավել զինվորներին և թշնամուն հանձնել Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները։
Քրեական գործի վարույթով պարզ կդառնա, թե դատախազի ու ՀՔԾ պետի գործողությունների հիմքում հանցավոր անփությունն է, թե՞ պետական դավաճանության օժանդակությունը։