Ձվի խնդիրն ու ասֆալտի խնդիրը կլուծվեն մայիսի վերջին-հունիսի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեժ շրջանում։
Ասֆալտը դեռ «նախկիններից» եկող նախընտրական հայտնի տրյուկ է։ Իսկ ձվի հարցին թերեւս կգումարվեն այլ արհեստական պրոբլեմներ, որոնք Նիկոլը քաջաբար կհաղթահարի ընտրություններին ընդառաջ։ Նա շատ լավ է հասկանում, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի, եւ շնորհակալ է լուծումներ տվողին, մոռանալով, թե ով էր ստեղծել պրոբլեմները։
Նման հաջողված հնարքներից էր «եռակողմ հայտարարությունն» արդարացնող միֆը, թե դրանով 30 հազար զինվորի կյանք փրկվեց։ Ժեխը հավատաց դրան, բայցեւ չհարցրեց, թե ով սարքեց պատերազմը եւ ով զոհեց 5 հազար տղաներին։
Ի դեպ, ամենայն հավանականությամբ, Նիկոլին հումանիտար օգնություն կուղարկի նաեւ Իլհամը՝ ընտրությունների նախօրյակին մեծ թվով գերիներ ազատ արձակելով։ Նրա համար կարեւրագույն խնդիր է Նիկոլի հաղթանակը, եւ կարող է հրաժարվել գերիներին տարածքների հետ փոխանակելու գաղափարից, շատ լավ հասկանալով, որ Նիկոլի իշխանության շարունակվելու դեպքում նա դեռ շատուշատ տարածքներ կարող է վերցնել։ Չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում հենց Նիկոլն է խնդրել Իլհամին գերիներին որոշ ժամանակ պահել իր մոտ եւ բաց թողնել ընտրությունների նախօրյակին, որպեսզի դա ներկայացնի որպես իր իմաստուն դիվանագիտության հաղթանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել