Ոչ բարով ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ եթե այս տարվա փետրվարն ունենար 29 օր, ապա մենք կտեսնեինք ՏԱՑ-ի 0%, այլ ոչ թե -5,3%:
Անգրագետ հայտարարություններին առհասարակ չեմ անդրադառնում, բայց քանի որ գործ ունենք հստակ թվերի հետ, հորդորում եմ էկոնոմիկայի նախարարին չանել պոպուլիստական հայտարարություններ տնտեսության վերաբերյալ.
2020 թվականի -5.3% տնտեսական ակտիվության ցուցանիշը գոյացել է տնտեսական բոլոր կետերում եղած մինուսներից՝ 1.1, 1.2 և այլն, իր հայտարարությամբ ստացվում է, որ կամ մեկ օրում ՀՀ տնտեսական բոլոր ուղղություններով պետք է աճ լիներ կամ էլ ինչ-որ մի կետ՝ օրինակ ծառայությունների մատուցումը մի օրում նվազագույնը 12.2% աճ գրանցեր:
Այս երկուսն էլ անհնար է:
Վահան Քերոբյան, մի արեք անգրագետ հայտարարություններ, ավելի լավ է զբաղվեք menu.am-ով, ասում են՝ այլ երկրների մասնաճյուղերում պարտքեր եք կուտակել, սնանկացման եք տանում, Հայաստանում էլ «Յանդեքս»-ին եք համոզում, որ գնի, զբաղվեք այդ հարցերով, ՀՀ տնտեսությունից գործ չունեք)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել