Շատերի մոտ նկատվում է ժողովրդին մեղադրելու միտում,թե բա ուրեմն արժանի ենք ունենալ կապիտուլյանտ,մեզ հասնումա և այլն:Ի դեպ սա քաղաքական դիսկուսի կարևոր հենակետերից է այսօր:
Մի մոռացեք,որ նույնիսկ այս մեղմ ասած անարդար վիճակում հեշտ բան չէ մարդկանց համախմբել,բացատրել ճիշտը,քանի որ ոչ բոլորն են հասկանում կատարվածի հետևանքները և ներկա դավաճանական կառավարող շրջանակի վտանգավորությունը:Պատճառները շատ են,չեմ ցանկանա թվարկել,բայց պետք է հասկանալ,պայքարը դրա համար էլ պայքար է իր դժվարություննրով,հիսթափություններով և բարդություններով:Մի մեղադրեք ժողովրդին դա ամենից հեշտ բանն է,որ կարող ենք անել,պետք է շարունակել պայքարը ամեն գնով և հաջողությունը կայցելի մեզ մի կասկածեք:
Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում,դավաճան կապիտուլյանտի հույսն էլ հենց դա է,որ մարդիկ կհիսթափվեն կսկսեն միմյանց մեղադրել,հետո կգտնեն այլ մեղավորներ և պայքարը կքայքայվի ու կվերանա:
Մեր ժողովուրդը կկարողանա իր մեջ ուժ գտնել,ընդունել իր սխալները և համախբված վտարել այս վիրուսին:
Այդ օրը մոտ է,եկեք շարունակենք սկսած մեր պատմական առաքելությունը Հայաստանը դարձնենք առանց թավիշ,առանց դավաճանների ու վերականգնենք մեր ազգի և պետության հեղինակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել