Ինչպես գիտեք, իշխանության սորոսական թևը լծվել է ոստիկանության, այսպես կոչված, «բարեփոխումներին», որոնց իրական նպատակը ոստիկանությունը վերջնականապես ոչնչացնելն է: Այդ «բարեփոխումների» առաջամարտիկը Դանիել Իոաննիսյանն է: Հաշվի առնելով ԱՄՆ կառավարությունից այս թեմայով ստացած 50 միլիոն դոլարը՝ կարելի է հասկանալ Դանիելի հուզմունքը:
Այդ 50 միլիոն դոլարը բաշխվում է բազմաթիվ հետաքրքիր ուղղություններով. օրինակ՝ գովազդ: Բոլորդ տեսել եք գովազդային ապուշ արշավը բարեփոխված անթրաշ «ոստիկաններով»: Մի խոսքով, 50 միլիոն դոլարը ուտելու բազմաթիվ հնարավորություններ...
Բայց նույնիսկ գովազդը չօգնեց, որպեսզի Դանիելը կարողանա հավաքել անհրաժեշտ թվով բարեփոխված ոստիկանների: Դանիելը փորձեց էստի համեցեքով միջնակարգ կրթությամբ դիմորդներին ներգրավի, բայց էլի չստացվեց, Դանիելը ապագա պարեկների մեջ ներառեց 90 հոգու, ովքեր նույնիսկ վարորդական իրավունք չունեին, բայց էլի մարդ չհավաքվեց: ԵՎ այդ ժամանակ սորոսականները որոշեցին դիմել պարզ խաբեության.
Ուղղակի հայտարարեցին, որ հավաքել են՝ ուշադրություն, 770 ապագա պարեկ: Հիշեցնեմ, որ մինիմալ շեմը 700 է: Այսինքն՝ որոշեցին խաբել խաբել ա, միանգամից շատ ասեն:
Այս լուսանկարը ապագա պարեկների երդման արարողությունից է: Ցանկացած ծառայած մարդ (Դանիելը բանակից կիլոմետրերով հեռու է) գիտի, որ երդման արարողության ժամանակ շարք են կանգնում ԱՆԽՏԻՐ բոլորը: Գոյություն չունի պատճառ, որով թեկուզ մեկ մարդ հնարավորություն կստանա ներկա չգտնվել երդմանը:
Այսինքն՝ մենք ունենք բացառիկ լուսանկար, որտեղ ԲՈԼՈՐ պարեկները միասին շարքում են:
Հաշվում ենք ու հասկանում ենք, որ Դանիելի հայտարարած 770 պարեկի փոխարեն շարքում կանգնած են 670, մաքսիմում 675 պարեկ, այսինքն՝ հայտարարված թվից մոտ 100-ով պակաս:
Այսինքն ստացվում է, որ Դանիելը խաբել է ԱՄՆ կառավարությանը, փողերը վատնվել են և նույնիսկ չեն կարողացել մինիմում անհրաժեշտ քանակի դիմորդ ապահովել:
Այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը իրականում չի հավատում սորոսի գվարդիա ստեղծելու գաղափարին:
Ի դեպ, բազմաթիվ դիմորդներ նաև փոշմանել են, այնպես որ, ըստ իմ կանխատեսումների, երկու ամսից պարեկները կպակասեն ևս 200-ով: Ինչը նշանակում է, որ սորոսի գվարդիան տապալվել է:
Ես հայ ազգի անունից ներողություն եմ խնդրում ԱՄՆ կառավարությունից, քանի որ փողերը հետ վերադարձման ենթակա չեն,բայց դե ի սկզբանե պետք է իմանային, որ գործ են բռնել ՀՀ ամենախաբեբա, քցող, ցանկացած բյուջե և գրանտ լափող մարդկանց հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել