ՀՀ նախագահ արմեն սարգսյանը հանդիպման է հրավիրել վարչապետի պաշտոնը զբաղեցրած դավաճանին ու ընդդիմության ղեկավարներին:
Դեռ պարզ չէ հանդիպման հրավերն ընդառաջվելու է ընդդիմության կողմից, թե՝ ոչ:
Ներկա ձևաչափով հանդիպման արդյունքը գրեթե պարզ է: Դավաճանը պնդելու է արտահերթ ընտրությունների իր տարբերակը, իսկ ընդդիմությունը՝ ժամանակավոր կառավարության պահանջը: Արդյունքում կորցնելու ենք ևս 4 օր երկուշաբթի օրը պայքարը վերսկսելու ենք զրո կետից:
Առաջարկս կարող է թվալ տարօրինակ, սակայն դրա արդյունքում հարցի լուծումը կլինի շատ արագ:
Եթե որոշում լինի գնալ դավաճան վիժվածքի մասնակցությամբ հանդիպմանը, ապա Հայրենիքի փրկության շարժման կազմում ներառել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:
Չեմ կասկածում հանդիպումից ընդամենը ժամեր անց սեղանին ունենալու ենք դավաճանի հրաժարականը՝ պահանջված ցանկացած ձևաչափով:
Հիմնավորեմ առաջարկս:
Ա. Անհրաժեշտ է բեկում մտցնել պայքարի ձևաչափում և դա կարող է լինել նախկին երկու նախագահների ուղղակի ներգրավումը ընթացիկ գործընթացներում:
Բ. Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն մաս է կազմում Հայրենիքի փրկության շարժմանը, իսկ շարժման երկու գլխավոր դերակատարներ՝ ՀՅԴ-ն ու Հայրենիք կուսակցությունը չեն բացառել առաջիկա ընտրություններին դաշինքով ու միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունն ու նաև չեն բացառել , որ այդ թեկնածուն կարող է լինել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետևաբար անհրաժեշտ է նրանց ներգրավել գործընթացներում:
Գ. Երկու նախագահներն էլ ունեն հակառակորդի ու հատկապես թուրք-ադրբեջանցու հետ բանակցության երկար ու արդյունավետ փորձ, ինչը կարող է դրական արդյունք ունենալ դավաճանին աթոռից պոկելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել