Հարց 2. Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չի մտնում նիկոլի գրասենյակն ու միանգամից նրան ձերբակալելով վերջ չի տալիս քաոսին:
Սա այս օրերին հաճախ տրվող հարցերից մեկն է:
Իհարկե դա առաջին հայացքից հնարավոր տարբերակ է թվում, սակայն պիտի հիշենք, որ գործ ունենք ոչ թե կինոյի, այլ իրական կյանքի հետ:
Ոմանց մոտ այնպիսի տպավորություն է, որ առավոտյան Օնիկ Գասպարյանն իր մոտ է կանչում մի քանի սպաների, նրանց ուղեկցութամբ մտնում է նիկոլի գրասենյակն ու ձեռնաշղթաներ հագցնելով նրան պոկում է աթոռից:
Սակայն իրականության դաշտում մինչև նիկոլի գրասենյակ մտնելը պիտի հաղթահարել մի քանի արգելքներ, այդ թվում ՀՀ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու նրանց ենթաբաժիններ, այդ թվում պետական պահպանության ծառայությունը: Ով չգիտի թե այդ կառույցները դեռ հավատարմորեն ծառայում են դավաճանին: Հետևաբար անհրաժեշտ է նաև այդ կառույցներին համոզել այն հարցում, որ նիկոլը սպառնալիք է համարվում Հայաստանի սահմանների, նաև ներքին ու ազգային անվտանգության համար ու նրա մեկուսացումը խիստ անհրաժեշտություն է:
Հիշյալ կառույցներն այսօր նիկոլի իշխանության գոյատևման վերջին հենարաններն են: Դրանց կորցնելով նիկոլը վայրկյան առաջ ինքնակամ կպոկվի աթոռից ու ընդհանրապես կոշտ քայլերի կարիք էլ չի զգացվելու:
Միևնույն ժամանակ եթե նույնիսկ հնարավոր լինի նրան ձերբակալել դա կարող է միջազգային հետևանքներ ունենալ:
Ոչ մի խոսք, որ նիկոլը մեր դիտանկյունից դավաճան հողատու է և պատասխանատվություն է կրում 5000 զոհերի համար, բայց միջազգային շրջանակների ու գործընկեր երկրների դիտանկյունից նա 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրություններում ընտրված վարչապետ է: Նրան իշխանությունից հեռացնելու այդ տարբերակը միջազգային դիտանկյունից կարող է զինվորական հեղաշրջում ընկալվել: Վերջին օրերին նման իրավիճակում է հայտնվել հարավարևելյան Ասիայում գտնվող Մյանման, որտեղ զինվորականները կալանավորել են ընտրություններում հաղթած ղեկավարներին: Չնայած նրան, որ ձերբակալված ղեկավարներն այդ իմաստով էլ միջազգային հանրության աչքի լույսը չէին, այդուհանդերձ դժվար չի գուշակել որ միջազգային հանրությունը ոչ միայն չի ողջունել, այլ ընդհակառակը դատապարտել է այդ քայլը:
Մի խոսքով նիկոլից հետո կյանքը դեռ շարունակվելու է ու այդ մասին նաև պիտի մտածել:
Այս փուլում անհրաժեշտ է հնարավորինս առանց ցնցումների դավաճանին պոկել աթոռից, որից հետո նրան ցմահ ճաղերի հետևում տեսնելու հաճույքը վայելելու առիթ դեռ ունենալու ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել