Մի երկոտանի առանձնյակ այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական երկրաբանական կարծիքը Ա.Սարգսյանի գործողություններում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում լինելու - չլինելու մասով: Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ`պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն:
88 ձայն չունեն, այլապես Սահմանադրություն կփոխեին, ՍԴ-ը ևս նման տհաս եզրակացություն չի տա, որքան էլ այնտեղ իրենց շնորհակալ դատավորներ լինեն, թուրքեր չեն: Ուստի հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել