Թուրք Նիկոլի ԱԱԾ հաղորդագրությունը երկաթյա ապացույց է, որ Հայաստանում հատուկ ծառայություն իրականացնող պետական հաստատություն գոյություն չունի: Ավելին` մոտ երեք տարի է, ինչ Հայաստանը հատուկ ծառայություն չունի: Ազգային անվտանգության գործառույթը վիժվածքը վերացրել է, և դա արել է միտումնավոր` Արցախը հանձնելու և երկրի դարպասները թուրքի առաջ բացելու համար:
Հարցերի հարցը հիմա այն է, թե ԱԱԾ սպաները չեն ամաչու՞մ, որ վերածվել են մի ոչնչության ձեռքի կրկեսային ներկայացումների ծաղրածուների: Ենթադրյալ ֆեյքը գործարկելու կասկածանքով 4 հոգու ձերբակալել են, զրկել են ազատությունից, իսկ այդ ֆեյքը շարունակում է գրել ու ծաղրել հենց ԱԱԾ-ին: ԱԱԾ սպաները չե՞ն ամաչում, երբ մտնում են տուն և իրենց ընտանիքի անդամները հարցնում են` ո՞նց եք մարդականց ձերբակալել, երբ հենց ԱԱԾ ջանքերով հանրահայտ դարձած այդ ֆեյքը գրում և ծաղրում է ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել