Ի՞նչ է լինելու Սորոսի գործակալական ցանցի հետ տեսանելի ապագայում:
Սորոսականները հույսեր են փայփայում, որ իրենց կհաջողվի այսօրվա իշխանություններին քննադատելով հիասթափված ժողովրդին ևս մեկ անգամ խաբել: Արտահերթ ընտրությունների հետ մեծ հույսեր էին կապում: Արդեն նշել եմ, որ դա բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով իրենց չի հաջողվելու:
Իշխանափոխության ցանկացած տարբերակում արտասահմանյան գործակալական ցանցի գործունեությունը կասեցվելու է: Դա իր հերթին նշանակում է, որ այլևս հակապետական գործունեության ֆինանսավորում չի լինելու: Ավելին՝ բաց, հրապարակային դատաքննությամբ մի շարք գործակալներ երկարաժամկետ ազատազրկվելու են:
Շատ սորոսականներ իրենք իրենց հույս են տալիս, որ իշխանափոխությունից հետո վատագույն տարբերակում նրանք կշարունակեն իրենց քաղհասարակությւոն հռչակելն ու տարբեր պետական կառույցների առաջ պառկած ու պպզած գոռգոռալը: Դա միֆ է: Իշխանափոխությունը ցավոտ հետևանքներ է ունենալու հայրենիքը վաճառած մարդկանց համար: Վերադարձ հին կյանքին չի լինելու...
Սորոսականները այս իրավիճակից ունեն մեկ աղոտ ելք:
Դա անհապաղ ակտիվ համագործակցությունն է ՎԵՏՕ շարժման օրակարգի շրջանակներում:
Ի դեպ նրանցից շատերը դա վաղուց արդեն հասկացել են ու փորձում են մեզ օգնել:
Ջրհեղեղից առաջ տապանը փակվելու և զմռսվելու է ու ով չհասցրեց հայտնվել տապանում տառապանքներով վախճանվելու է:
Կրկնում եմ, սորոսականների համար վերադարձ նախկին ուրախ և անհոգ կյանքին այլևս չի լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել