Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, բայց կայացած փաստ է այն, որ Հայաստանում արդեն չորսուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Երեք ամսից ավել է՝ պատերազմն ավարտված է, ռազմական դրությունը՝ ոչ։ Վերջին երեք ամսում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։
Ըստ էության՝ վերացվել են ռազմական դրության բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ միջոցառումների՝ հավաքների, խոսքի ազատության, ազատ տեղաշարժման, իսկ ռազմական դրության իրավական կարգավիճակը պահպանվել է։ Ամենատարօրինակ այս գործընթացում այն է, որ որևէ կառույցի կողմից ստեղծված իրավիճակին արձագանք չկա։
Ուղղակի ֆիքսենք մի կարևոր դետալ․ Սահամանդրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել՝ անկախ վերջինիս գործողությունների կամ անգործության բնույթից և վտանգավորության աստիճանից:
Փաստացի դավաճանների խունտան նմանօրինակ մուխլյոժներով իրենց համար «անվտագության բարձիկներ» են ապահովում և երկարացնում սեփական քաղաքական կյանքը՝ միաժամանակ խորացնելով երկրի անվտագության հարցն ու տնտեսական կոլափսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել