Նոյեմբերի 9-ից հետո էլ քաղաքական խլուրդությամբ զբաղված իշխանությունը մեր թիկունքում շարունակում է Հայաստանի նոր պարտությունների արձանագրումն ու նվաստացումը:
Փաստորեն Տ. Ավինյանը ԱԺ-ում հաստատեց, որ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի շուրջ պայմանավորվածություն կա: Գլխավոր ստատախոսն ու դավաճանն այս մասին խոսում էր իբրև բանավոր պայմանավորվածության: Պետական գաղտնիքի անվան տակ մեր թիկունքում պայմանագրեր են կնքվում, ու մենք կտոր-կտոր հայրենազրկվում ենք:
Այսօր մեկ այլ ոչնչատեսիլ՝ ԱԳ նախարարը, այդ նույն ամբիոնից համոզում է հայտնում, որ Արցախի ստատուս քվոյի փոփոխությամբ պայմանավորված, Թուրքիան կբացի սահմանը:
Դուք հասկանու՞մ եք, որ սրանք, այս հոգեպես ու մտքով պարտվածները, թուրքադրբեջանական դիսկուրսն են թելում:
Այսպիսի բան չի կարող լինել, սա մեր շահերի բացահայտ ոտնահարում է: Սա խայտառակություն է, Արցախի կորստի հետ հաշտություն…
Ու սրանք շարունակում են ղեկավարել Հայաստանը: Ամոթ մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել