Ես չեմ ուզում մեկնաբանել իշխանական թևի ներկայացուցիչների զավեշտալի արդարացումները` առ այն, որ իրենք "շփվել են" ինչ-որ մարդկանց հետ, ովքեր ըստ իրենց` "հասարակության լայն զանգված են" և այդ անհայտ բայց խիստ "լայն զանգվածի" ներկայացուցիչները դողդողացող ձայնով, արցունքները աչքերին ուղղակի աղաչում են Փաշինյանին և իր թիմին մնալ երկրի ղեկին:
Դա ակնհայտ ցնդաբանություն է, ինչը նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, սակայն մենք կրկին կարող ենք արձանագրել երկու փաստ։
1-Իշխանությունը ամեն գնով, թքած ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգության ու Հայ ազգի գոյությանը վտանգող բոլոր գործընթացների վրա, փորձելու է վերջնականապես իրականացնել թուրք-ադրբեջանական հակահայկական ծրագիրը։
2-Իրենք վերջնականապես կորցրել են իրականության զգացումը, իսպառ զուրկ են սթափ գնահատել իրավիճակը և փաստացի`Հայաստանը և Արցախը տանում են կործանանար անկայունության և ներքաղաքական սրացման։
Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք պարզապես չկա և որքան իրենք ձգձգեն անխուսափելին, այդքան ցավոտ է լինելու հեռանալը իրենց համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել