Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելու լուրերի ֆոնին, իրենց տնից 500 զույգ կոշիկ է տարել, հայտնում է Page Six կայքը:

Ըստ աղբյուներից մեկի, Քանյե Ուեսթը միայն որոշ իրեր է վերցրել, այդ թվում՝ սպորտային կոշիկների իր զանգվածային հավաքածուն:

Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ միասին նախապես լքել է Կալաբասասի առանձնատունը, որպեսզի ամուսինը վերցնի այն ամենը, ինչ հարմար է գտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել