Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրող Լիանա Սարգսյանի հարցերին, ԱԺ միջանցքում, պատասխանելու փոխարեն` փորձեց պիտակավորել լրագրողին և նրա մասնագիտական աշխատանքը։
Նիկոլայ Բաղդասարյանը Լիանա Սարգսյանի հարցերին պատասպանելու փոխարեն, իր խոսքում նշեց, որ լրագրողը քաղաքական գործիչ է և քաղաքական ուժ է ներկայացնում։ Պատգամավորի քաղաքական գործիչ է այն լրագրողը, որ կատարել է վարչապետի դրած պայմանը և գրավոր ներկայացրել է վարչապետի ԱԺ ամբեոնից հնչեցրած հարցը։
Օրենսդիր մարմնի իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէ, որ պետք է գնահատի լրագրողի մասնագիտական աշխատանքը և անվանի այն քաղաքական։
《Մեդիա Պաշտպան》 նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորներին չանցնել իրենց վերապահված լիազորությունների սահմանները, չտրվել բախտախնդրության և չպիտակավորել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել