Analitik.am-ը գրում է․

Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին դատախազություն՝ նախաքննության է վերադարձրել Խաչատուրյան երկու ավագ քույրերի՝ Քրիստինայի եւ Անգելինայի հետ կապված քրեական գործերը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրանց պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։

Գործի վերադարձման համար միջնորդել էին եւ պաշտպանները եւ տուժածները։ Պաշտպանությունը խնդրում է վերացնել այն հակասությունները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։

Տուժածների կողմն էլ հիմնվում է այն բանի վրա, որ պետք է դատարանով չեղարկվի քննության կայացրած այն որոշումը, որով մերժվում էր հարուցել քրեական գործ Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի հանդեպ բռնություն կիրառելու մասով։ Պետմեղադրողը խնդրում էր միջնորդությունները չբավարարել։ Ընդ որում, խափանման միջոցը, որով աղջիկներին արգելվում էին որոշակի գործողությունների կատարումը, մնաց անփոփոխ։

Փաստաբանները ասում են, որ գործը վերադարձվել է այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական որոշում չկա կապված Խաչատուրյան քույրերի հոր դեմ քրեական գործի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել