Yerevan.Today-ը գրում է․

Զենքի վաճառքով զբաղվող Հայաստանում մոնոպոլիստ բիզնեսմեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ձերբակալության լուրերը հերքվում են: Իրականում նա ընդամենը մի քանի ժամով բերման է ենթարկվել ԱԱԾ:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Պատրոն Դավո անունով հայտնի զենք զինամթերքի բրոկերը անցած ուրբաթ օրը՝ հունվարի 29-ին է բերման ենթարկվել ԱԱԾ՝ հարցաքննության և հետո բաց է թողնվել: Մինչդեռ այսօր է ԱԱԾ-ն տարածել նրան բերման ենթարկելու լուրը:

Փաստացի միլիարդավոր դոլարների և կապերի տիրապետող սույն անձը, ով ՀՀ-ում զբաղեցրած բարձր պաշտոնական դիրքի շնորհիվ կարողացել է զենքի պետգնումներում ներգրավվել և այդ լծակներով մտնել զենքի միջազգային առևտրի օղակ, ընդհուպ Թուրքիայի հետ գործարքներ անել, այսօր՝ իր կալանավորման սանկցիան քննարկելուց օր առաջ, ազատորեն շրջում է քաղաքում: Այսինքն ԱԱԾ քննչական դեպարտամենտը դատարանի վրա ճնշումների կանխավարկած չի հետապնդել, ինչը սովորաբար տեղի է ունենում ընդիմության անգամ միջին կարգի գործիչների դեպքերում: 

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ և ինչպես Yerevan.Today-ին հայտնեցին հատուկ ծառայությունից՝ վաղը կքննվի խափանման միջոցը դատարանում: Իսկ ազա՞տ է նա, թե՞ ոչ, մեր տեղեկատվությունը պաշտոնապես ԱԱԾ-ից չմեկնաբանեցին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել