Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 24 392 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 177 879։

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 75 862 մարդ, 242-ը՝ վերջին մեկ օրում:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել